Մեռնել ցանկացողները հերթ են կանգնել
Հոլանդիայում էվթանազիա, այսինքն` հիվանդի ցանկությամբ նրա մահն իրականացնող շրջիկ ծառայությունը կանգնել է լուրջ խնդրի առջև՝ ցանկացողների թիվն աննախադեպ մեծացել է։
Ծառայությունն արդեն ստացել է 60 հայտ, որի իրականացման համար բավարար թվով բժշկական բրիգադներ չունի,- տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ներկայումս շրջիկ ծառայությունում գործում է 6 բժշկական բրիգադ։ Կազմակերպության տնօրենի խոսքերով, եթե հայտերի թիվը մեծանա, ապա իրենք ստիպված կլինեն ապրիլ ամսին ներգրավվել ևս մի քանի բժշկական բրիգադների։
Էվթանազիա իրականացնող «բժիշկները» մահացու հիվանդի խնդրանքով, որից հրաժարվել է բուժող բժիշկը, ներարկում են մահացու դեղի չափաբաժին, կամ նույն չափաբաժնով դեղահաբեր են տալիս, որից հետո հիվանդը հեշտ մահանում է։
Հոլանդիան ինքնասպանությունը բժշկի օգնությամբ օրինականացրել է դեռևս 2002 թվականին։ Այդ իրավունքից օգտվում են միայն այն մարդիկ, ովքեր տառապում են անբուժելի հիվանդություններից և որն ուղեկցվում է անտանելի ցավերով։
Հիվանդը մահվանից առաջ պարտավոր է գրավոր հայտարարել, որ ուզում է մեռնել։