Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայոց Արծիվներ»-ը գրավել էին Երեւանի կենտրոնը (տեսանյութ)

Հասարակություն
b6a711abb4dd620c7a70577f347d0e0f

«Հայոց Արծիվներ»-ը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.

«Հայոց Արծիվների» բոլոր գրասենյակներից 750-ից ավել տրանսպորտային միջոցներով բոլոր մարզերից եւ Երեւանից ,Ազատության հրապարակ ժամանեցին «Հայոց Արծիվներ»-ի 13000 -ից ավել անդամներ։

Ժամը 14։00-ին ելույթ ունեցավ «Հայոց Արծիվներ»-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանը, որի բանավոր ոգեշունչ ելույթը ընդհատվում էր բուռն ծափողջույններով։ Խաչիկ Ասրյանը ներկաներին ներկայացրեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության երկամյա գործունեությունը։

Բացօթյա 2-րդ համագումարում հնչեցին ելույթներ, եղան շնորհավորանքներ։

Իսկ ըստ Առավոտի՝

,,Պարոն Ասրյանի ելույթի մեջ չնայած չկար, բայց նա, իր խոսքերով՝ ստիպված էր անդրադառնալ ՀԱԿ-ի հանրահավաքին առաջին նախագահի ելույթին. «Ազատության հրապարակում այս բեմահարթակից Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ ՍերժՍարգսյանը խորտակվող նավ է, իսկ այն ուժերը, որոնք կկանգնեն Սերժ Սարգսյանի կողքին, նրանց խորտակվող նավերի մեջ կլինեն կամ արդեն խորտակված: Հիմա ես հարց եմ տալիս ձեզ, ընդամենը 3 օր առաջ Ազատության հրապարակում քաղաքական դաշտում գործող իբրեւ 18 կուսակցությունների համախմբված ՀԱԿ կոչվող կազմակերպության միտինգի ժամանակ 3-4 հազար մարդ կար, իսկ այսօր ընդամենը մեկ հ/կ, ի դեմս «Հայոց արծիվների» համախմբել է 13000-ից ավելի համակիրրներ, համախոհներ: Հիմա հարցս ուզում եմ ուղղել՝ ո՞վ կամ ովքե՞ր են այս դեպքում խորտակված կամ խորտակվող նավերը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը վամպիրիրզմի տենչով ապրող եւ գործող բրուտոսյան ընդդիմության հետ միասի՞ն, թե՞ մենք: Իհարկե, խորտակվող նավը՝ Լեւոն Տեր- Պետրոսյանն իր կողքին կանգնած 18 կուսակցություներով միասին արդեն իսկ մայրամուտ են: Իսկ արեւոածագը՝ Հայոց նապագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, որի կողքին արծիվները բաց աչքերով կանգնել, կանգնած եւ կանգնելու են »:

Ինչպես գիտենք, Հայոց գլխավոր արծիվին շատերն են գովում, որ լավ ձայն ունի, այսօր Ազատության հրապարակում նա նաեւ ցուցադրեց իր ձայնային տվյալները՝ երգելով «Երգ Նժդեհի՝ հուռա...հուռաա»:՛՛