Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմավիան» կսկսի բանակցությունը «Զվարթնոց»-ի հետ

Հասարակություն
bf51c593237502b36dc117bd4cae1adf

Առաջիկա ժամերին «Արմավիա» ավիաընկերության, «Զվարթնոց» օդանավակայանի եւ Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչների միջեւ եռակողմ հանդիպում է կազմակերպվելու։

Քաղավիացիայի մամուլի քարտուղար Նելի Չերչինյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում կողմերը կփորձեն հասկանալ, թե ի՞նչ է կատարվում իրականում, սակայն առայժմ ոչինչ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից հայկական «Արմավիա» ընկերությունը հայտարարել է անժամկետ գործադուլ՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած ծառայությունների գների թանկացման պատճառով։

Իսկ «Զվարթնոց» օդանավակայանն էլ կեղծ էր համարել բարձր սակագների հետ կապված հայտարարությունը եւ նշել էր, որ «Արմավիան» օգտվում է ընկերության կողմից սահմանված հատուկ սակագներից։