Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատամնաբուժարանը լիցենզիա չի ունեցել

Հասարակություն
4f3bbd7695a980918bdc80139af22b6a

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2011 թվականի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության շուրջ 650 դեպք է հայտնաբերվել, որից միայն 87-ը օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն են բացահայտել: Իսկ օրերս նրանք հերթական բացահայտումներն են արել:

Այսպես, ձեռնարկատիրական գործունեության օրինականության հանգամանքերը պարզաբանելու նպատակով հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն այցելել են Երևանի Հաղթանակ 1-ին փողոցի ետնամասում գտնվող 100քառ. մետր տարածք զբաղեցնող շինություն, որտեղ և հայտնաբերել են Արմեն Խաչատրյանին պատկանող ապօրինի գործող կահույքի արտադրամաս:

Երևանի մեկ այլ բնակիչ էլ` Արթուր Աղբալյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, Հ.Քոչար փողոցի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակը թիթեղյա իրերի պատրաստման կետ էր դարձրել:

Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս նաև անօրինական գործող ատամանբուժարան են հայտնաբերել: Պարզվել է, որ անհատ ձեռներեց Աննա Բաղդասարյանը չունենալով ատամնաբուժական գործունեությամբ զբաղվելու համապատասխան լիցենզիա, Երևանի Նորագավիթ 1-ին փողոցի 54/1 տանը ատամանաբուժական ծառայություն էր մատուցում: Հայտնաբերված բոլոր դեպքերով էլ պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:

Այս մասին հաղորդում է ՊԵԿ մամլո ծառայությունը։