Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կգնան Հոլանդիա, մեզ պաշտպանելու

Հասարակություն
0acf4d023ea7b38c059c2efa77bd8449

«Հայաստանում մտավոր սեփականությունը լավ չէ պաշտպանված: Մենք շատ լուրջ պետք է պաշտպանվենք պիրատներից և մաքսանենգներից (վերջիններս կեղծում են թե դեղերը և թե սննդամթերքը)»,- այսօր «Ա1+»-ին ասաց ՀՀ Մտավոր սեփականության գործակալության պետ և «Թվինինգ» շահառու հաստատության ծրագրի ղեկավար Արմեն Ազիզյանը:

Պարոն Ազիզյանը տեղեկացրեց, որ «Թվինինգ» ծրագիրը Հայաստանում կգործի մոտավորապես 2 տարի եւ նշեց, այս գործում իրենց մասնակցությունն են ունենալու «Մտավոր սեփականության իրավունքների» գործակալությունը, ՀՀ «Մաքսային» ծառայությունը, ոստիկանությունը, Արդարադատության նախարարությունը և Դատախազությունը:

«Թվինինգ» ծրագիրն իրականացնելու են հայկական, հունական, հոլանդական, դանիական, անգլիական մասնագետները, որոնք ամեն ինչ անելու են՝ պաշտպանելու մտավոր սեփականության իրավունքները:

Դանիայի Ապրանքային նշանի և արտոնագրային գործակալության փոխտնօրեն և ԵՄ անդամ երկրից ծրագրի ղեկավար Քել Նյումանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Թվինինգ» ծրագիրը բաղկացած է 3 մասից:

1-ին մասը կոչվում է «Հզորացնել Մտավոր սեփականության իրավունքները»: Այս փուլում Հայաստանի ՄՍ-ի անդամները կմեկնեն Հոլանդիա և կանցնեն թրեյնինգներ:

2-րդ մասը կոչվում է «Կարողությունների ձևավորում»։ Այս փուլում Հայաստան կգան վերոնշյալ երկրների մասնագետները եւ կպատրաստեն նոր կադրեր:

«Փորձագետները կգան Հայաստան և ցույց կտան իրենց աշխատաոճը»,- նշեց Քել Նյումանը:

Ծրագրի 3-րդ մասը կոչվում է «Իրազեկման բարձրացում»: Այս փուլում մասնագետները հանրությանը կներկայացնեն Մտավոր սեփականության պաշտպանության գործընթացը: «Դա կլինի համացանցով, իրազեկման արշավներով, բուկլետներով և այլն»,- տեղեկացրեց Նյումանը:

Նա նշեց, որ ամբողջ 2 տարի Հայաստանում կաշխատի իրենց կողմից լիազորված անձը՝ Յանա Վելենտոֆը եւ խորհուրդ տեվեց բոլոր հարցերով ու առաջարկներով դիմել նրան։