Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորին սպա՞ն է սպանել

Հասարակություն
bd60fce4aa0fead86c7d2e21d053a0fa

Փետրվարի 29-ին, Ղարաբաղի պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի դիտակետում սպանված ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վարյանի գործով սպա է ձերբակալվել:

Այսօր Պաշտպանության նախարարության քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանն «Ա1+»-ին հայտնեց, որ ձերբակալվել է դիտակետի ավագ, ավագ լեյտենանտ Հովհաննես Աշոտի Հակոբյանը։

«Մահվան փաստի առիթով գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1 մասով (ինքնասապնության հասցնելը)։ Լեյտենանտ Հովհաննես Հակոբյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը չարաշահել, իշխանազանցություն կամ իշխանության անգործություն»,-տեղեկացրեց սպա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով, Տիգրան Վարյանը սպանվել էր իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված գնդակից։

Նախաքնությունը շարունակվում է։