A
A
«Արմավիա»-ն գործադուլը դադարեցրեց
Քիչ առաջ «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսել է իր չվերթերի սպասարկումը: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության մամլո ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Արմավիա ավիաընկերությունը համաձայնության է եկել Ռոսնավիգացիա կազմակերպության հետ պարտքի շուրջ:
Այսօր ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչությունում հանդիպում է տեղի ունեցել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և Արմավիա ավիաընկերության ներկայացուցիչների միջև: Որոշվել է ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա երեքշաբթի օրը: