Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսագիտականի ռեկտորի խոստովանությունը (տեսանյութ)

Հասարակություն
eeb0578fbe6b9f28939018e70d3bff79

Երբ լավ սովորելու արդյունքում չես կարողանում գտնել աշխատատեղ, ապա շատ հաճախ կորչում է նույնիսկ սովորելու ցանկությունը,- կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ըստ նրա` պետք է այնպես անել, որ լավ սովորողն անպայման տեղավորվի աշխատանքի:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի համոզմամբ, գործատուների եւ ԲՈՒՀ-երի միջեւ կապը խզված է: Կորյուն Աթոյանը նշեց, որ Հայաստանի կրթական համակարգը այդ պատճառով տուժել է դեռ Խորհրդային տարիներին:

«Ըստ էության, մենք պատրաստում էինք մասնագետներ` չիմանալով գործատուի պահանջները: Եվ ստացվում էր այնպես, որ մեր ԲՈՒՀ-ի մասնագետը մտնում էր աշխատաշուկա եւ շատ դժվարությամբ էր գտնում իր գործատուին»,- պարզաբանեց Կորյուն Աթոյանը:

Ռեկտորը չի ժխտում, որ իր ղեկավարած ԲՈՒՀ-ում տնտեսագիտական շատ մասնագիտություններ թիրախավորված չեն ու չկան նեղ մասնագիտացումներ։

Նա նկատեց, որ կրթական համակարգի արդյունքները «երբեմն մտահոգիչ էին ստացվում»։

Ու քանի որ ըստ համալսարանի ղեկավարի՝ «ստացվել է այնպես, որ մենք պատրաստել են մասնագետ, այնուհետեւ գործատուն ընդունել է եւ երկար ժամանակ փորձել է սովորեցնել այդ մասնագիտությունը, հետո նա դարձել է նորմալ մասնագետ», համալսարանը պայմանագրեր է ստորագրել պետական մի շարք գերատեսչությունների հետ` նեղ մասնագիտական ուսուցման, արտադրական պրակտիկայի կազմակերպման եւ հետագայում` աշխատանքի տեղավորման նպատակներով:

Այսօր բուհը նման պայմանագիր ստորագրեց նաեւ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ: