Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրալիայի մի մասը սուզվել է (տեսանյութ)

Հասարակություն
7ae9efdd83ffea32b4f2aae5b59d0a52

Ավստրալիայում օդերևութաբանների կանխատեսումները, թե. մարտի 4-ից անձրևները կդադարեն, չարդարացան: Հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղն օրեցօր գրավում է նոր տարածքներ:

Եթե մի քանի օր առաջ տուժել էր միայն Նոր Հարավային Ուելս նահանգը, որտեղ տեղակայված է մայրաքաղաք Սիդնեյը, ապա այսօր ջրհեղեղը սպառնում է ևս երկու նահանգների՝ Քվինսլենդին և Վիկտորիային:

Սիդնեից 450 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Ուոգա-Ուոգա քաղաքի ամբարտակը, որը կառուցված է Մարամբիջի գետի վրա, ամեն րոպե կարող է փլուզվել, քանի որ բերնեբերան լցվել է ջրով: 60 հազարանոց քաղաքի 8 հազար բնակիչները, որոնք առավել մոտ են բնակվում ամբարտակին, արդեն լքել են իրենց տները:

Բնակչությանը էվակուացնելու համար տեղի իշխանություններին օգնում է բանակը:

«Փորձում ենք տնից վերցնել ամենաանհրաժեշտ ու արժեքավոր իրերը, նաև տեխնիկան՝ սառնարանը, սառցախցիկը, քանի որ մեզ մոտ նման աղետների համար ապահովագրություն չի գործում,- Evronews-ին է ասել են Ուոգա-Ուոգա քաղաքի բնակիչները։

Իշխանությունները և փրկարարները Նոր Հարավային Ուելսում ջրից տարհանվածների համար ստեղծել են 4 վրանային ճամբարներ: