Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկաթուղին վերականգնեց չվացուցակը

Հասարակություն
819eeccd7e3c68451aed261fccd14b0e

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի միջազգային գնացքը մարտի 6-ին «Երևան» կայարանից մեկնելու է ըստ չվացուցակի՝ ժամը 22:35-ին:

Հիշեցնենք, որ ձյան և Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածի փակ լինելու պատճառով, մարտի 4-ին Երևան-Թբիլիսի գնացքը վերադարձվեց Երևան՝ Գյումրիից:

Ներկա պահին Ջաջուռ-Մայիսկան հատվածը մաքրված է ձյունից և արդեն բաց է գնացքների անվտանգ երթևեկության համար:

Նշենք նաև, որ այն ուղևորները, ովքեր ձեռք էին բերել տոմսեր մարտի 4-ին վերադարձված գնացքի համար և չեն հանձնել այն տոմսարկղեր, կարող են օգտվել այդ տոմսերից: