A
A
Հենրիկ Իգիթյանը կդառնար 80 տարեկան (տեսանյութ)
Ժամանակակից արվեստի թանգարանում կայացել է Հենրիկ Իգիթյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը» գրքի շնորհանդեսը։
Ռուսերեն և անգլերեն տարբերակներով հրատարակված գիրք-ալբոմում ներկայացված են թանգարանի հիմնադրման պատմությունը, ինչպես նաև 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի նկարիչների ու քանդակագործների թանգարանում ցուցադրվող և արվեստասերներին դեռևս անհայտ աշխատանքներ:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաև Հենրիկ Իգիթյանի ընկերներն ու նրա աշխատանքը գնահատող այլ արվեստագետներ: