Ավետարանական հովիվի բողոքը չընդունեցին
ՀՀ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Սևանի ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը:
Ռոբերտ Ռևազյանը և Անահիտ Սաղաթելյանը պահանջում էին բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 13.07.2011թ.-ին կայացրած վճիռը, որով Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը):
Նրանց վերաքննիչ բողոքը նույնպես մերժվել էր:
Կրոնական կազմակերպության ներկայացուցիչը պնդում է, որ ինքը լրագրողների աշխատանքը չի խոչընդոտել, ընդհակառակը` լրագրողներն են ներխուժել իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածք և առանց պատշաճ ներկայանալու և թույտվություն սատանալու, նկարահանումներ անել: Լրագրողների խոսքերով` Բաղդասարայնը ապտակել է օպերատորին:
Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասել է, որ իրենք մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այս մասին հայտնում է hra.am-ը։