Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ոչխարը շատացել է

Հասարակություն
37a96f39c9cb0e8d3b79465a5dfa3a23

«Այս պահի դրությանբ ունենք շուրջ 600.000 ոչխար, նախատեսված է մինչև 2020 թվականը այդ թիվը հասցնել մինչև 1 մլն. 500.000-ի»,- այսօր «Ա1+»-ին ասաց ասաց անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության վերահսկման տեսչության նախկին պետ, նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը։

«Ա1+»-ի այն հարցին` արդյո՞ք նախարարությունը վերահսկում է կաթնամթերքի որակը (վերջերս պարբերաբար հայտնաբերվում են տարբեր վարակներով կաթնամթերք), փոխնախարարը պատասխանեց. «Դա հիմնականում բրուցելոզ կոչվող վարակն է, որը հիմնականում լինում է տնային պայմաններում պատրաստած կաթնամթերքներում։ Ես չեմ լսել, որ մեր կաթնամթերային ընկերություններից որևէ մեկը այդպիսի խնդիր է ունեցել»,- ավելացրեց նա։

Պրն. Բաղյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում արտադրվում է 127.000 տոննա միս, իսկ 54.000 տոննան ներկրվում է (հիմնականում սառեցված)։

«Մենք այս աշխատանքներն անում ենք նրա համար, որ մեր արտադրությունը ավելացնենք։ Եթե մենք հասնենք արդեն 180.000 տոննա արտադրության, արդեն ինքներս մեզ կբավարարենք, սակայն ցավոք դեռ այդ աշխատանքը կարգավորված չէ»,- հայտարարեց Գրիշա Բաղյանը։

«Ա1+»-ի հաջորդ հարցին՝ ընդամենը մի քանի օր առաջ պառողների միության նախագահը հայտարարեց, որ ներկրվող մսամթերքը վատորակ է եւ վնասակար՝ առոջությանը, ինչո՞ւ է այդ որակի միս ներկրվում Հայաստան, առողջությանը, գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը նրանից հարցրեք։