Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանովը խոսել է հայ-թուրքական հարաբերություններից

Պաշտոնական
841e4062d17db041bf2b6b906128d0ca

Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ: Կողմերը քննարկելով երկու երկրների խորհրդարանների միջեւ արդյունավետ փոխգործակցությանն առնչվող հարցեր, կարեւորել են միջխորհրդարանական կապերի հետագա սերտացումը:

Պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք եւ վճռականություն` երկրում ապահովելու ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը:

ԱԺ փոխնախագահն ու Էրիկաս Տամաշաուսկասը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ, մասնավորապես անդրադարձել տարածքային անվտանգության հարցերին:

ԼՂ հակամարտության առնչությամբ Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալը նշել է, որ կարեւորում է հակամարտության կարգավորումը` ամրագրված 3 հայտնի սկզբունքների հիման վրա` ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը հնարավոր չէ լուծել:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իրատեսական չեն հարեւան Թուրքիայի կողմից եվրոպական ընտանիքին ինտեգրվելու նկրտումները, քանի դեռ Թուրքիան Հայաստանի հետ փորձում է շփվել նախապայմանների լեզվով: Այս երկիրը, շարունակելով փակ պահել հայ-թուրքական սահմանը, իրականացնում է ժխտողական քաղաքականություն` շրջափակման ենթարկելով հարեւան երկրին:

Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։