Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը շնորհավորեց կանանց

Պաշտոնական
3dfa43e1b7fe24a5f270e60ac72a8841

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ և ամուր ընտանիքներ:
Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի և հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում: Եվ դրանով հանդերձ՝ Հայաստանի կանայք պահպանում են իրենց ավանդական դերն ու բացառիկ թանկ հատկանիշները:

Այս գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր նվիրումն ու սերը, գնահատանքն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց և քույրերի նկատմամբ»,-ասել է նա։