Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհավորանք քաղաքապետից

Պաշտոնական
ff63d4c07bcbc1c3be7c8bce3100704e

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց՝ Մարտի 8-ի առիթով։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ։

Ձեր բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարություններին դիմակայելու կարողությամբ ու անսպառ լավատեսությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք ամբողջացնում եք հայ կնոջ կերպարն ու արժանի եք ամենաբարձր գնահատանքի:

Անուրանալի է նաև ձեր ավանդը մեր հաղթանակների, մեր պետության կայացման գործում։ Ձեր հոգածությամբ է նաև այսօր օր օրի շենանում մեր երկիրն ու սիրելի մայրաքաղաքը։

Պատահական չէ, որ ձեր տոնը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ։ Գեղեցկության տոնն այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ուրեմն թող որ գարնանաբույր տոն լինի ձեր կյանքի յուրաքանչյուր օրը:

Առողջություն, երջանկություն ու հաջողություններ ձեզ, մեր սիրելի մայրեր, կանայք ու քույրեր»,-ասված է ուղերձում։