Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անժամկետ նստացույց՝ կանաչ պուրակում (տեսանյութ)

Հասարակություն
22d27d0e5c5f9075763f42718624baa4

Մաշտոցի պողոտային հարող պուրակում կանաչ տարածքների համար պայքարող կանայք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մարտի 8-ին ուղերձ են հղել։

Նրանք մինչեւ գալիք երեքշաբթի օրը, մինչեւ մարտի 13-ը ժամանակ են տվել քաղաքապետարանին՝ ապամոնտաժելու պուրակում տեղադրված առեւտրի կրպակները։

«Եթե կրպակները պուրակից չհանեն, ու քաղաքապետարանից մեզ չպատասխանեն, մենք շուրջօրյա, անժամկետ նստացույց կհայտարարենք»,- «Ա1+»-ին տեղեկացրեց բնապահպան-ակտիվիստ Մարյամ Սուխուդյանը։

Նա նաեւ նշեց, որ նստացույցին զուգահեռ իրենց ուժերով կապամոնտաժեն կրպակները, կբարեկարգեն այգին ու գարնանային ծառատունկ կանցկացնեն։

«Թեպետ կանանց տոնն է այսօր եւ այգում պայքարող կանանց ու աղջիկների նախաձեռնությամբ է ուղերձը հղվել քաղաքապետին, բայց մեզ կարող են միանալ նաեւ տղամարդիկ՝ մեր հետագա պայքարում»,- նշեց օրիորդ Սուխուդյանը։