Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարի է ենթարկվել ոստիկանական մեքենան

Հասարակություն
ee447222e089c938854d9e26f201a287

Ժամը 10.00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի սկզբնամասում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի դասակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության մայոր Հակոբ Սաֆարյանը, վարելով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, բախվել է իր դիմացով երթևեկող Արմավիր քաղաքի բնակիչ, 56-ամյա Սամվել Սահակյանի վարած «Տոյոտա Վից» մակնիշի 23 ԼՕ 989 համարանիշի ավտոմեքենային, որից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի ծառին և մոտ 20 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։


Այս պահին ՃՈ աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում։

Մանրամասներն այստեղ

Լուսանկարը` Առավոտի