Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակչության անհանգստությանն ի պատասխան

Հասարակություն
a763e08baffadb3e9bedcbec7c98fdf5

Մարտի 13-ին Ջերմուկ քաղաքում տեղի է ունենալու համաժողով " Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա" թեմայով:

Քանի որ բնակչությունն անհանգստացած է շրջանառվող տեղեկություններից, "Ջերմուկի զարգացման կենտրոնը" հանձն է առել կազմակերպել վերոնշյալ համաժողովը և ստանալ բնակչությանը հուզող հարցերի պատասխանները:
Համաժողովին հրավիրված են Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ՀՀԿ Ջերմուկի տարածքային խորհրդի նախագահ Էդգար Ղազարյանը, "Գեոթիմ" ընկերությունը, Երկրաբանական գիտությունների թեկնածու, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ռուբեն Յադոյանը, գեոդեզիստ Ռոմիկ Աբրահամյանը, "Հայաստանի անտառներ" ՀԿ, իրավաբան Նազելի Վարդանյանը, "Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի" (WWF) hայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, "Էկոլուր" ՀԿ տնօրեն Ինգա Զառաֆյանը, գործարարներ Ստեփան Ավագյանը, Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև բժիշկներ, բնապահպան- ակտիվիստներ:

Այս մասին հայտնում է "Ջերմուկի զարգացման կենտրոնը" ;