A
A
15 մեքենա` խցանման մեջ
Մարտի 9-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում` ձնաբքի հետևանքով, խցանման մեջ է հայտնվել մոտ 10-15 ավտոմեքենա:
Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ` ավտոմեքենաները խցանումից դուրս բերելու ուղղությամբ: