A
A
Ահազանգ. այգին ոչնչացվում է
Բնապահպաններն ահազանգում են, որ այս պահին մայրաքաղաքում՝ Էրեբունի համայնքում, հերթական կանաչ գոտին է վերացվում։ Էրեբունի զանգվածի շուկայի ետնամասում՝ նախկին Դիմիտրով, ներկայիս Ազատամարտիկների փողոցի հարևանությամբ բուլդոզերներն են աշխատում, որոնք հողին են հավասարեցնում կանաչ գոտին, որը քիչ, թե շատ կարող էր այգի կոչվել:
Ի դեպ, մոտ 7-8 տարի առաջ այնտեղ շինարարություն էր սկսվել՝ եկեղեցի կառուցելու նպատակով, հետո այդպես էլ կիսատ էր մնացել։
«Հիմա էլ այգու մնացած մասն են ոչնչացնում, շատ հնարավոր է, որ այնտեղ հիմա տեղ է բացվում նոր կրպակների համար»,- ասված է բնապահպանների ահազանգում։