Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարգար Օհանյանի դատը հետաձգվեց (տեսանյութ)

Հասարակություն
704c2cba9d71cba66e62385d44e23c3b

Պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ծառայության շահերին հակառակ, էական վնաս պատճառելով պետությանը՝ 2 480 720 լիտր բենզին յուրացնելու մեղադրանքով ամբաստանյալի աթոռին հայտնված ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատական նիստը այսօր հետաձգվեց։

«Ա1+»-ի լրագրողը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից հաղորդում է, որ նիստը հետաձգվել է Մարգար Օհանյանի փաստաբանի՝ Մկրտիչ Վասակյանի բացակայության պատճառով։ Դատավորը հայտարարել է, որ Վասակյանը վատառողջ է եւ այդ մասին պատշաճ ծանուցել է դատարանին։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը նույնպես հետաձգվել էր, գործով մեկ այլ ամբաստանյալ, ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի փաստաբան Լիանա Գրիգորյանի բացակայության պատճառով, որը նույնպես վատառողջ է եղել այդ օրը։

Հիշեցնենք, որ դատաքննությունն ավարտված է եւ գտնվում է կողմերի վիճաբանության փուլում։ Այսօր մեղադրող դատախազը պետք է կարդար մեղադրական ճառը եւ դատարանից պահանջեր ՃՈ նախկին պետի եւ մյուս ամբաստանյալների համար նախատեսված պատիժը։