Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

150 ուղևորներ անհայտ կորել են

Հասարակություն
36cc8168b208b36052169d66ff84600c

Հնդկաստանի Մեհնա գետում ջրասույզ է եղել մարդատար «Shariatpur 1» լաստանավը։ 200 ուղեւորներից 150-ը անհայտ կորել են։ Հաջողվել է փրկել 35 մարդու,- տեղեկացնում է BBC-ին։

Նախնական տեղեկություններով լաստանավը բախվել է կողքով անցնող նավթատար նավին։

Ըստ աղբյուրի՝ Բանգլադեշում, որտեղ բնակչության թիվը մոտ 160 մլն է, նման միջադեպերը հաճախ են պատահում։ Պատճառը գերբեռնված մարդատար լաստանավերն են ու անվտանգության ցածր չափանիշները։

2011-ի ապրիլին 23 մարդ է զոհվել Հնդկաստանի արևելքում՝ նույնատիպ միջադեպից, իսկ 2009-ի նոյեմբերին երկու շաբաթվա ընթացքում 118 ուղևորներ անհայտ կորել են մարդատար լաստանավերի գերբեռնվածության պատճառով, ըստ երեւույթին, ընկել են ջուրը։