A
A
Հրդեհ բենզալցակայանում
Մարտի 13-ին, ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձորի Նարեկացու 15ա հասցեում գտնվող բենզալցակայանում:
Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.01-ին, մարվել՝ 03.15-ին:
Այրվել են Ս. Առաքելյանին պատկանող բենզալցակայանի օպերատորի սենյակն իր գույքով՝ 6 քմ, սենյակի տանիքը՝ 1 քմ մակերեսներով, և ջերմահարվել են մետաղյա կառուցատարրեր՝ 8 քմ մակերեսով:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։