Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վտանգի տակ են նաև Արջերն ու Մագելը

Հասարակություն
f53cad6abd182fd84866ecfd168ffeea

Երիտասարդ անձավագետների միության հայտարարությունը.

«Թե Երիտասարդ անձավագետների միությունը, թե Հայաստանի քարանձավագիտության կենտրոնը, թե բազմաթիվ մտահոգ անհատներ բազմիցս հնչեցրել են իրենց մտահոգությունները` կապված Հայաստանի քարանձավների պահպանման հանդեպ պատշաճ ուշադրության բացակայության հետ: Եկել է անտարբերության պտուղները քաղելու ժամանակը` փլվել է Մոզրովի քարանձավի մուտքի հատվածը:

Պետական հոգածության բացակայությունը այսօր փորձում են կոծկել Մշակույթի նախարարության պաշտոնյաները` հայտարարելով, թե Մոզրովի քարանձավում "նոր փլուզումներ չկան", սակայն հաջորդ նախադասությունում իսկ մատնում են իրենք իրենց, ասելով, թե "այդ փլուզումները բնական բնույթ են կրում"` մոռանալով ժամանակակից քարանձավապահպանման մեթոդների գոյության և այդ հարցի հանդեպ սեփական բացարձակ անտարբերության մասին:

Այսօր վտանգված են մնում նաև Արջերի և Մագելի քարանձավները: Թող Մոզրովի հետ կատարվածը դաս լինի բոլորիս համար»

 Հիշեցենք, որ ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային հուշարձանների պահպանման գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը, մեկնաբանելով «Չենք լռելու» նախաձեռնության տարածած տեղեկությունը քարանձավի “փլուզման” վերաբերյալ, ասել էր.

«Մենք կապվել ենք տարածքային բաժնի հետ եւ պարզել ենք, որ նոր փլուզում տեղի չի ունեցել, իսկ շարունակական քարաթափումը բնական բնույթ է կրում»։