Հաշտություն՝ «Համասի» և Իսրայելի միջև
Գազայի հատվածում և Իսրայելի հարավում հայտարարվել է, որ Իսրայելի ղեկավարության և պաղեստինյան «Համաս» խմբավորման միջև հաշտություն է կնքվել։
Այս մասին հաղորդել են Եգիպտոսի անվտանգության ուժերը, որոնց միջնորդությամբ էլ հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել,- հաղորդում է Euronews-ը։
Միևնույն ժամանակ, նախօրեին իսրայելական օդուժի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության ժամանակ ծայրահեղական «Իսլամական ջիհադ» խմբավորման երկու մարտիկներ են զոհվել։ Վերջին 4 օրում պաղեստինցի 20 գրոհային է զոհվել, 70-ը վիրավորվել են։
Իսրայելական ռազմական ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ռմբակոծում է միայն հրթիռներ արտադրող օբյեկտները։ Միայն վերջին օրերին, ըստ այդ հայտարարության, ավելի քան 240 հրթիռներ ռմբակոծել են Իսրայելի հարավային հատվածը՝ զոհվել է 8 քաղաքացի։