Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետին դատեցին (տեսանյութ)

Հասարակություն
c3874637130aec74d3abfefd08eee5c3

Երեւանի քաղաքապետարանն այսօր մեղադրվեց ապօրինություններ կատարելու մեջ: Քաղաքապետարանի նկատմամբ մեղադրանք էին առաջադրել բնապահպան-ակտիվիստները, որոնք այսօր Մաշտոցի պուրակում անցկացրին հանրային դատաքննություն: Նրանք պահանջում են ապամոնտաժել պուրակում տեղադրված առեւտրի կրպակները։

«Հակառակ դեպքում, մենք ստիպված ենք լինելու ինքներս ապամոնտաժել` պաշտպանելով մեր հանրային իրավունքները»,- այսօր հայտարարեց իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Քանի որ ներպետական ատյանները հրաժարվում են բնապահպանների հայցն ընդունել վարույթ, այդ պատճառով էին նրանք կազմակերպել հանրային դատաքննություն:

«Հետեւապես մենք ստիպված ենք ինքնակազմակերպվել եւ որեւէ կերպ պաշտպանել մեր իրավունքները»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Բնապահպան- ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն էլ հավելեց. «քանի որ մեր դատարանները չեն գործում, մենք ստիպված ենք արդեն ինքնապաշտպանությամբ զբաղվել»:

Պատասխանող կողմ հանդիսացող քաղաքապետարանի ներկայացուցիչը չէր եկել, թեեւ ըստ բնապահպանների` պատշաճ ծանուցվել էր: Փոխարենը պուրակում էին իրավապահ մարմինները: Նրանք դեռ երեկ հատարարել էին` եթե բնապահպանները փորձեն վնասել կրպակները, ապա կենթարկվեն պատասխանատվության:

Նրանք անլուրջ էին վերաբերում բնապահպանների հանրային դատավարությանը։

«Ֆորում էր, մարդիկ իրենց տեսակետերը արտահայտեցին, հարց ու պատասխան, ես դա չեմ համարում դատավարություն»,- «Ա1+»-ին մեկնաբանեց Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:

Բնապահպան ակտիվիստների անցկացրած հանրային դատավարության վճիռը կհրապարակվի մարտի 16-ին: Մինչ այդ օրը, բնապահպանները 24 ժամյա նստացույց են հայտարարել:
Ի դեպ, ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտում են պուրակում վրաններ տեղադրելու գործընթացը: