Հատուկ գրիչներ՝ կեղծիքների համա՞ր
Սոցիալական ցանցերում գործունեություն ծավալող "Հայաստանն առանց ընտրակեղծիքների" քաղաքացիական շարժումը, որն այս պահին ունի մոտ 3 հազար անդամ, ահազանգում է, որ վարչախումբը ծրագրում է իրականացնել հիմնականում երկու տեսակի ընտրակեղծիք:
Մասնավորապես, Հայաստան են բերվել հատուկ գրիչներ, որոնք տրվելու են ընտրակեղծիքների մասնակիցների խմբին, որոնցով էլ նրանք կատարելու են քվեարկությունը:
Բացի այդ, ընտրակեղծարարների մի մեծ խմբի տրամադրվելու է երկրորդ անձնագիր և նոր գրանցում: Այս հնարքը թույլ կտա իրականացնել բազմակի քվեարկություններ:
Ըստ մեկնաբանությունների՝ այս խախտումը իրականացվելու է խոշոր քաղաքներում, քանի որ գյուղերում մարդիկ իրար ճանաչում են: Այս ընտրակեղծիքը կանխելը բավական դժվար խնդիր է, քանի որ գործ ունենք "օրինական" անձնագրի եւ գրանցման հետ: Եթե քաղաքների տեղամասերում կարողանան անարգել աշխատացնել այս մեխանիզմը, ապա ՀՀԿ-ն "կստանա լրացուցիչ" մոտ 200 հազար ձայն :
"Հայաստանն առանց ընտրակեղծիքների" շարժումը մրցույթ է հայտարարել այսօրինակ կեղծիքների դեմ պայքարի լավագույն տարբերակները գտնելու համար: