Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուպիտերն ու Վեներան այսօր "կմիանան" (տեսանյութ)

Հասարակություն
c8905832e042efdf0eaf45254984ce55

Մարտի 13 լույս 14-ի գիշերը երկրի հյուսիսային կիսագնդի բնակիչները ականատես կլինեն անսովոր երևույթի՝ Արևային համակարգի երկու մոլորակները՝ Վեներան և Յուպիտերը կհայտնվեն նույն գծի վրա։

Մոսկվայի ժամանակով 21։00-ին երկնքի արևմտյան մասում երկրից մոտ 40 աստիճանի վրա, հյուսիսային կիսագնդից անզեն աչքով կարելի կլինի հետևել ընդհանուր ֆոնի վրա առանձնացող երկու աստղերի շարժը,- գրում է The Daili Telegraph-ը։

Բրիտանական թագավորության աստղագիտական ընկերության աշխատակից Ռոբերտ Մասին նշել է, որ մոլորակների մոտեցման ժամանակ Վեներայի աջ կողմը մի փոքր բարձր կերեւա ձախից և ավելի պայծառ կլինի, քան Յուպիտերը։

Արդեն մի քանի ամիս է այդ մոլորակներն աստիճանաբար մոտենում են միմյանց, իսկ մարտի 13-ին այդ շարժը կհասնի գագաթնակետին,- տեղեկացնում է Space. Com-ը։

Աստղագետները հավաստիացնում են, որ երկու մոլորակներն էլ գտնվում են միմյանցից բավական հեռավորության վրա և երկիրը նրանց մոտենալուց չի տուժի։

Թեպետ Յուպիտերի ու Վեներայի՝ արևի մի կողմում հայտնվելու փաստը գրավիտացիոն էֆեկտ կառաջացնի, սակայն այն չնչին կլինի,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

Աստղագետներից շատերն, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս զգուշանալ հատկապես անհավատարմության հակված ամուսնական զույգերին, քանի որ արևի աջ կողմում միավորվող մոլորակները «կպատժեն» «ձախ» գնացողներին, որը կհանգեցնի բաժանման։ Իսկ բաժանման գործընթացը կուղեկցվի գույքի բաժանման առանձնակի ծանրությամբ, զգուշացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։