«Շողոքորթը» Նյու Յորքում
Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Հայաստանյան եկեղեցու հովանավորությամբ, Թեքեյան Մշակութային Միության Մհեր Մկրտչյան թատերախումբը հայ համայնքին ներկայացրեց մեծատաղանդ երկիծաբան Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը» երաժշտական կատակերգությունը:
Խմբի հիմնադիրն էր Գ Սուդուկյանի անվան Մայր թատրոնի վաստակաշատ դերասանուհի Թամար Հոհաննիսյանը:
«Արեւելյան Ամերիկայի միակ թատերախումբն է, որը մեծ հաջողությամբ հանդես է եկել Կանադայում, Կալիֆոռնիայում, Միացիալ Նահանգների հայաշատ քաաղքներում: Թատերախումի հյուրախաղերը ջերմությամբ են ընդունել նաեւ Երեւանում: Անցած տարիների ընթացքում խումբը բեմականացրել է 25-ից ավելի պիեսներ: Այժմ թատերախմբում ընդգրկված են 40 դերասաններ, որոնցից շատերը մասնակցում են հիմնադրման օրվանից: Այս տարի մենք պատրաստվում ենք մեծ շուքով նշելու Մհեր Մկրտչյան թատերխմբբի 15 ամյակը» - ասաց Թեքեյան Մշակութային Միության ատենապետ` Հակոբ Վարդիվարյանը:
«Շողոքորթը» պիեսի բեմադրության ռեժիսորն էր Գագիկ Կարապետյանը, երաժշտությունը՝ Ստեփան Լուսիկյանի: Նոր բեմադրությանը իրենց մանակցությունն էին բերել Շմավոն Ադամյանը, Մելինե Խիկոյանը, Հարութ Պարսումյանը, Միսաք Պողոսյանը, Հարութ Չաթմաճյանը, Հարութ Թագվորյաանը, Դալար Զոքեյանը, Խաչիկ Սարմինասյանը եւ Միքայել Խիկոյանը: Նոր բեմադրությունը ներկաների կողմից ընդուվեց ջերմությամբ:
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի