Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտը գժություն է անում. Ձյուն է գալու

Հասարակություն
5045e05a32e7f23b82fa222e06223bf7

Մարտի 15-ին, 16-ին եւ 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, իսկ 17-ի ցերեկը՝ արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ։

Մարտի 16-ին եւ 17-ին ամենուրեք ձյուն է տեղալու, 18-19-ին կլինի առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վրկ։ 15-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։
Լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ:
Օդի ջերմաստիճանը մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին եւ 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 12-16 աստիճանով։ Մարտի 19-ին ջերմաստիճանը կտաքանա 4-6 աստիճանով: