Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները տարել են վրանը (տեսանյութ)

Հասարակություն
0c8bfba7dde93eb0c0c72f640331e514

Քիչ առաջ Մաշտոցի պուրակում լարված իրավիճակ էր; Րոպեներ առաջ ոստիկանները տարել են վրանը, որում գիշերում  են շուրջօրյա նստացույց անող երիտասարդները;

Ընդամենը այս մեկ վրանն էին ոստիկանները երեկ թույլ տվել այգում տեղադրել, մինչդեռ նախորդ գիշեր այստեղ լուսացրել էին 27 ակտիվիստ;

Ականատեսներից  մեկը պատմեց, որ ոստիկանները վրանը տարել են` կոպտորեն հանելով այնտեղ գտնվողներին; Ոստիկանները թույլ չեն տվել վրանից հանել իրերը, իսկ այս պահին  առաջարկում են երիտասարդներին վերցնել այնտեղ եղածը, բայց հրաժարվում են վրանը վերադարձնել` առանց բացատրության; Այգում ոստիկանների թիվը բազմապատկվել է:  Ոստիկաններին հաջողվել է վրանը տանել` բնապահպանների ուշադրությունը շեղելով:

Ըստ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի, ոստիկանները կրպակների հետևը "քաղաքացիական անձանց միջոցով սուտ կռիվ սարքեցին, ուժեղ գոռգռոցներով ու հայհոյանքներով, հետո մեր ուշադրությունը շեղելով այդ կողմ լցվեցին մոտ հարյուր ոստիկան փակեցին շրջանաձև վրանը, ընդ որում վրանի մեջ մարդիկ կային քնած, քաշեցին ճղեցին վրանը, մարդիկ մնացին գետնին, իրանք էլ քաշ տալով տարան ":

Հիշեցնենք, որ բնապահպան ակտիվիստները պահանջում են ապամոնտաժել այգում տեղադրված կրպակները;

 Ոստիկանները հրաժարվել են բացատրություն տալ նաեւ "Ա1+"-ի լրագրողին;