Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոբուսի ուղեւորները մնացել են ճանապարհին

Հասարակություն
122995e8ae5b1b34f9e9876fbb5edfc0

Այս պահին Շիրակի մարզի Թավշուտ գյուղի մոտ ձնաբքի հետեւանքով խցանման մեջ է հայտնվել ավտոբուս:

Փրկարարները մեկնել էր դեպքի վայր։ ԱԻՆ-ը մանրամասներ կհաղորդի ավելի ուշ։

Ի դեպ, ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ի, ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանացքները հիմնականում անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գյումրի-Աշոցք (Թորոսգյուղի հատվածը) ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում՝ Ջրամբար, Ճարճակիս, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր գյուղերի ճանապարհահատվածները:

Դժվարանցանելի են Ալագյազ-Ծաղկահովիտ և Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները: