Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոցում» ասուլիս է

Հասարակություն
bf51c593237502b36dc117bd4cae1adf

«Արմավիա» ավիաընկերությունը դուրս է եկել բանակցություններից։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց «Արմենիա» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը։

Այս պահին «Արմենիա» միջազգային օդանավակայանում ասուլիս է հրավիրվել, որին մասնակցում են նաեւ «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունը բողոքում է բարձր սակագների դեմ՛

«Արմենիա» միջազգային օդանավակայանն էլ նշում է, որ «Արմավիա»-ն օգտվում է բոլոր արտոնություններից։

«Արմավիա» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանին 4 ամսվա պարտք ունի։