A
A
Կրպակները կապամոնտաժեն՝ 3 տարի հետո
Կառավարությունն այսօր հաստատեց Մաշտոցի պուրակում կրպակների ապամոնտաժման որոշումը, սակայն ապամոնտաժումը կլինի միայն 3 տարի անց:
Արամի, Բուզանդի, Եզ. Կողբացու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության այսօրվա որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան 3 տարվա ընթացքում Երևանի Մաշտոցի պող. N 22/1 հասցեում գտնվող զբոսայգում Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից տեղադրված տաղավարները ենթակա կլինեն ապամոնտաժման՝ «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի իրագործումն ապահովելու համար: