Իրանի նավթի արտադրությունը նվազում է
Իրանում արտադրվող նավթի ծավալները 2002-ից նվազում են oրական մինչև 3,38 մլն. բարել,- տեղեկացնում է «Վեստի. ռու»-ն՝ վկայակոչելով Էներգետիկայի Միջազգային գործակալության տվյալները։
Գործակալությունը կանխատեսել էր, որ 2011-ի վերջին արևմուտքի կողմից պատժամիջոցները խստացնելուց հետո, 2016-ին օրական արտադրվող 3 մլն. բարելի փոխարեն Իրանում կարտադրվի 890 հազար բարել,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Միջազգային էներգետիկայի գործակալության ներկայիս գնահատմամբ, հուլիսից, երբ ուժի մեջ կմտնի իրանական նավթի արտահանման նկատմամբ Եվրամիության պատժամիջոցը, Թեհրանի արտահանումը օրական արտադրվող 1մլն բարելից կկրճատվի մինչև 800 հազար բարել։
Վերլուծաբանները չեն բացառում, որ Իրանը ստիպված կլինի պահածոյացնել նավթի մի քանի հանքեր։ Այսպիսի սցենարի դեպքում իրանական նավթարտադրության ծավալները հնարավոր է հասնեն 1980-1988թթ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ արտադրված ծավալներին։
Իրանի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական իրավիճակի լարվածության պատճառով, նավթի գները անցյալ տարվա դեկտեմբերից համաշխարհային շուկայում թանկացել են մոտ 20%-ով։