Պատգամավորը չգիտի ո՞վ է նախարարը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀԱԿ-ին ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը համարում է. «աղետ՝ էս երկրի գլխին»։
Հետաքրքրվեցինք՝ իսկ հնարավո՞ր է, որ «Հայոց արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը փրկություն է «էս երկրի համար»։ «Էդ ո՞վ ա»,-զարմացավ ԱԺ պատգամավորը։ Տեղեկացրինք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարն է։
«Սպորտի նախարարությունից Քարամյան Արսենից բացի ուրիշ մարդու չեմ ճանաչում»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը։
Ի դեպ, Արսեն Քարամյանը նույնպես սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար է։ Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ, որ չի ճանաչում անգամ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին։
Խոստանում է չկեղծել
Հայ Ազգային կոնգրեսը ղեկավարվում է արտասահմանից,-այսօր հայտարարել է Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը
Պարոն Հայրապետյանն այսօր հանդիպել էր լրագրողներին տեղյակ պահելու, թե ինչու է հրաժարվում հաջորդ գումարման խորհրդարան մտնելուց։
«Ես կատարում եմ ձեր բոլորի սրտանց ցանկությունը, բոլորդ շատ էիք ուզում, որ ես պատգամավոր չլինեմ»,-ասաց նա։։
Այնուամենայնիվ, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց քաղաքական հարցերի, օրինակ, տեղեկացրեց, որ աջակցելու է Ավանում առաջադրվող հանրապետական թեկնածուին։ Նա վստահեցրեց, որ կաջակցի նաեւ մնացած հանրապետականներին. «Ոչ միայն՝ Մասիվում, Զեյթունում, Կենտրոնում, Իջեւանում, Տավուշում, Լոռիում, ամեն տեղ»։
«Ընտրությունները կեղծել պարոն Հայրապետյանը «չի խոստանում»՝ ժողովրդավարական երկիր ենք,-ասաց նա։
Ռուբեն Հայրապետյանը շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ եւ ունի Ղարաբաղի հարցի լուծման իր տեսլականը. «Ինչպես որ մեր երկրի նախագահն է տանում այդ ուժը, այդ նույն նախագահի ծրագրերով էլ ես համաձայն եմ, մտածում եմ էդպես»։
Իսկ այն, ինչ ասել է Սերժ Սարգսյանը Ղարաբաղի մասին, Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլի ֆեդերացիայի իր աշխասենյակից կբերի եւ կտա լրագրողներին