Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են Աշխարհի 10 լավագույն ԲՈՒՀ-երը

Հասարակություն
7b4514671ea6a3bcd4970eae7547794c

Բրիտանական Times Higher Education պարբերականը Thomson Reuters-ի տեղեկատվական խմբի և հասարակական կարծիքի ուսումնասիրման՝ Ipsos Media ծառայության հետ կազմել է աշխարհի հեղինակավոր ԲՈՒՀ-երի ամենամյա վարկանիշային «Ոսկե հարյուրյակը»։

Հեղինակավոր կրթօջախների վարկանիշը պարզելու համար, այս տարի հարցումներին մասնակից են դարձվել 17 հազար 554 գիտնականներ՝ աշխարհի տարբեր կրթական հաստատություններից, որոնք 31%-ով ավելի են նախորդ տարիներին անցկացված նմանատիպ հարցման մասնակիցներից։

Ինչպեսեւ նախորդ տարիներին, այս տարվա ամենահեղինակավոր կրթօջախները կրկին ամերիկյան ԲՈւՀ-երն են՝ 100-ից 44-ն ունեն հեղինակային ամենաբարձր վարկանիշը։

Երկրորդ տեղում բրիտանական կրթական բարձրագույն հաստատություններն են ։ Նրանց թիվն այս տարի երկուսով կրճատվել է, 12-ի փոխարեն՝ 10 ԲՈւՀ։

Առաջին վեց տեղերն այս տարի անփոփոխ են մնացել։

Վարկանիշային առաջին հորիզոնականը պատկանում է Հարվարդի համալսարանին, նրան հետևում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ Լավագույն եռյակը եզրափակում է բրիտանական Քեմբրիջը։ Այնուհետ Ստենդֆորդի, Կալիֆորնիայի, Բերքլիի, Պրինստոնի, Լոս-Անջելեսի և Տոկիոյի համալսարաններն են և վերջապես 10 լավագույնների ցուցակը եզրափակում է Օքսֆորդի համալսարանը,- տեղեկացնում է «Gazeta.ru»-ն։

Ի դեպ՝ ռուսական ԲՈւՀ-երից և ոչ մեկը չի հայտնվել 100 լավագույնների ցանկում։

Հարցումները ցույց են տվել, որ ուսանողներից շատերը գերադասում են սովորել խաղաղօվկյանոսյան երկրների համալսարաններում, ուսման ցածր վարձի և կրթական որակյալ ծրագրերի պատճառով։