Թամամյանն ընդունեց մեղքը (տեսանյութ)
Հայաստանի ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության արդեն նախկին պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքնությունը այսօր շարունակվեց։
Գործով մեղադրող, Հայաստանի գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը դատական նիստի ժամանակ ընթերցեց այն հոդվածները, որոնցով մեղադրվում է Հովհաննես Թամամյանը` ՀՀ քրօրենսգրքի 308-րդ 1-ին մաս. պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նույն գործով մեղադրյալներ են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը:
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց, որ Արմեն Պողոսյանի եւ Վահագն Խանզադյանի փաստաբանների միջնորդությամբ իրենց պաշտպանյալներն ընդունում են մեղադրանքը, գիտակցում են հանցանքի չափն ու խնդրում դատարանից իրականացնել արագացված դատաքննություն:
Մեղադրող Հարություն Հարությունյանի մեղադրանքի եզրափակիչ մասը լսելուց հետո, դատավորը բավարարեց միջորդությունը:
Արշակ Վարդանյանը Հովհաննես Թամամյանին հարցրեց. Արդյո՞ք նա համաձայն է դատաքննությունն արագացված կարգով անցկացնելու մասին միջնորդության հետ։ 10 րոպե ընդմիջում խնդրելուց եւ մտածելուց հետո Հովհաննես Թամամյանը հայտարարեց, որ ընդունում է իր մեղադրանքը և կողմ է արագացված դատաքննությանը:
Այսօր գործով պետք է հարցաքննվեին նաև երկու վկաներ, սակայն Թամամյանի կողմից մեղքն ընդունելուց հետո, դատավորն ավելորդ համարեց նրանց հարցաքննությունը:
Դատաքննությունն ավարտվեց: Դատրանն անցավ վիճաբանությունների փուլ: Նիստը հետաձգվեց մինչև մարտի 20-ը, ժամը 12:00-ն։