Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաշտոցի պուրակում` բաց երկնքի տակ

Հասարակություն
300cc052d1a2958db7a73128eba4ab75

«Մենք այսօր էլ շարունակելու ենք մեր նստացույցը Մաշտոցի պուրակում»,-«Ա1+»-ին քիչ առաջ հայտնեց բնապահպան-ակտիվիստ Մերի Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ այգում թեպետ այս պահին քիչ են երիտասարդները, բայց ուշ երեկոյան հաստատ կավելալան.«դա պայմանավորված է նրանով, որ շատ ենք հոգնել, մանավանդ ոստիկանների այս գիշերվա գործողություններից, մի փոքր հանգստանալուց հետո, անպայման կմիանանք այգու մեր ընկերներին»,-վստահեցրեց Մերին:

Բնապահպան-ակտիվիստները մինչև մարտի 16-ը շուրջօրյա նստացույց են հայտարարել և արդեն երկու օր է՝ մեկ վրանով են գիշերում Մաշտոցի պուրակում: Այսօր այդ մեկ վրանն էլ չկա, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն այսօր մեզ ասել էր, որ այն տեղափոխել են այլ վայր՝ ոստիկանության մեքենա։

Հիշեցնենք, որ բնապահպաններն արդեն 34 օր է՝ պայքարում են Աբովյան փողոցից ապամոնտաժված առևտրի կրպակները Մաշտոցի պուրակում տեղադրելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշման դեմ։