Փրկարարները ոտքով տարան
Մարտի 17-ին, ժամը 15.04-ին Ապարան քաղաքից տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի բնակիչ` Շ. Ղուկասյանին նախաբազկի կոտրվածքի նախանշանով, պետք է տեղափոխել հիվանդանոց. ճանապարհի անանցանելիության պատճառով` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապարան քաղաքի հրշեջ փրկարար ջոկատից «ՈՒՌԱԼ ԱՏ» մակնիշի ավտոմեքենայով օգնության է մեկնել 9 հրշեջ-փրկարար:
Հասնելով Հարթավան գյուղի վերջնամաս` ճանապարհի անանցանելիության պատճառով, մնացած 5,5 կմ ճանապարհը փրկարարները շարունակել են ոտքով:
Հրշեջ-փրկարարները 1952 թ. ծնված Շահանդուխտ Ղուկասյանին պատգարակով հասցրել են Հարթավան գյուղ, որտեղ Ապարան քաղաքի շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Տուժածը հրաժարվել է տեղափոխվել Ապարան քաղաքի բժշկական կենտրոն և մասնավոր ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։