Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը վնասատուների դեմ կպայքարի

Հասարակություն
dda103a743d8a14cab176ae3a3644e0d

2012-2014 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վնասատուներից կպաշտպանի 9000 հա անտառային եւ 63048 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ:

Այս մասին նշված է 2012-2014 թթ. բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագում, որը մարտի 7-ին արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Ծրագրի համաձայն վերոնշյալ հողատարածքներում պատճառված վնասները կնվազեցվի 80-85%-ով:

Ծրագրի իրականացման համար յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է 150000 հազար դրամ: Այս մասին հայտնում է Էկոլուրը։