Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա ընդդեմ Էրդողանի (տեսանյութ)

Հասարակություն
a6e6a0ebc5b67fef9eb073aa8760bfe0

Ավելի քան 25 հազար մարդ, հիմնականում հայեր, քրդեր և ալեվիներ, գերմանական Բոխում քաղաքում երեկ՝ մարտի 18-ին բողոքի զանգվածային ցույց են անցկացրել, ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թաիպ Էրդողանի վարած քաղաքականության,- տեղեկացրել է EuroNews-ը։

Էրդողանը երեկ պետք է ներկայանար Բոխում, ստանալու «Տարվա մարդ» մրցանակը։

Էրդողանի այցելությունը սակայն, տեղի չի ունեցել Աֆղանստանում թուրքական զինվորական պաշտոնյաներ տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառով։

Աղետի լուրը սակայն, չի ստիպել ցուցարաներին հրաժարվել նախատեսված ցույցից։

«Այստեղ, Գերմանիայում, մենք օտարականներ ենք, բայց մենք օտարական ենք նաև Թուրքիայում»,- ասել է հայազգի մի ցուցարար և ավելացրել՝ «մենք, քրդերը և ալեվիները չգիտենք ո՞ւմ դիմենք»։

Հանրահավաքը անցկացվել է տեղի մարզադաշտում։ Հավաքվածները հայտարարել են, որ Էրդողանին նման մրցանակի արժանացնելը «ապտակ է Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնություններին»։ Հատկապես քրդերն ու ալեվիները գտնում են, որ իրենց հետ հաշտվելու՝ վարչապետի ջանքերը հեռու են իրականությունից։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Իզմիրի Բուրջա շրջանում ապրող ալեվիների տների դռներին անհայտ անձինք նշաններ են արել և համարակալել դրանք։ Այս միջադեպը ալեվիներին խուճապահար է արել։ Նրանք համոզված են, որ այդ բանն արել են թուրք ազգայնամոլները, «որոնցից ամեն ինչ կարելի է սպասել՝ ընդհուպ մինչև սպանություն»։

«Մարաշում եւ Սըվասում էլ են նման նշաններ արվել ալեվիների դռների վրա, որից հետո մարդկանց սպանեցին»,- ասել է ալեվիներից մեկը, նշելով, որ նման բան իրենց թաղամասում նախկինում չէր եղել։