Տեղեկացնում է ոստիկանությունը
Սարալանջի ճանապարհին
Մարտի 18-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վարորդը և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Մարտի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը, ուղևորը և «ԳԱԶ-3110»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մահացել է
Մարտի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող նորակառույց ճանապարհին` Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ, վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 70 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Պատահար խաչմերուկում
Մարտի 18-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևանի Շիրակի փողոցի և Չարբախի գերեզմանատան խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» միկրոավտոբուս և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենա:
Բախման հետևանքով միկրոավտոբուսի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Ժիգուլին» բախվել է «Ֆորդ»-ին
Մարտի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 55/1 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել է պատին
Մարտի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Հոռոմ գյուղում բախվել է շենքի պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Թունավորում
Մարտի 18-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Հրազդան քաղաքի 3 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 17-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Նորքի 4-րդ զանգվածի բնակարաններից մեկի 1, 2 և 16 տարեկան երեխաներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան լոգարանում` ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:
Հետախուզվողը հայտնաբերվեց
Մարտի 18-ին, ժամը 20.15-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Վանթյան փողոցից բերման են ենթարկել 48-ամյա մի տղամարդու, որը 2011 թ. հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր անզգուշությամբ մահ պատճառելու և դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով: