Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ է բռնկվել մանկապարտեզում

Հասարակություն
76fa22fa541e3a7ab1a1f7a2c3d24f94

Այսօր՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ալավերդու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 6 մանկապարտեզում:

Հրդեհը բռնկվել է Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածում գտնվող մանկապարտեզի չգործող մասնաշենքի տանիքից:

Կրակը նկատելուն պես մանկապարտեզի աշխատողները անմիջապես զանգահարել են Ալավերդու հրշեջ ծառայություն: Ծառայության աշխատակիցները, սակայն, դեպքի վայր են եկել 40 րոպե հետո միայն: Մանկապարտեզի աշխատակիցները հասցրել են երեխաներին դուրս բերել շենքից: Հրդեհը հասել է նաեւ գործող մասնաշենքի տանիք:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար Ալավերդու հրշեջներին իրենց մեքենայով օգնության են եկել Օձունի հրշեջները: Մեկ ժամ անց է միայն նրանց հաջողվել մարել հրդեհը: Ավելի ուշ դեպքի վայր եկավ նաեւ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ գնդապետ Հրաչ Անտոնյանը:
«Անկյուն+3» ՀԸ