Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերը ահաբեկչության զոհ են դառնում

Հասարակություն
631fde4016955a0c8509f5c17a3a6f52

Այսօր Դամասկոսում տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ Սիրիայում Հայաստանի դեսպանության շենքից մոտավորապես 150-200 մետր հեռավորության վրա։

Ինչպես «Ա1+»-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, դեսպանատունը և աշխատակիցները չեն տուժել։

Մամլո խոսնակը նաև տեղեկացրեց, որ այսօր Դամասկոսի մեկ այլ վայրում տեղի է ունեցել նաեւ ահաբեկչություն, որի հետեւանքով վիրավորվել են 5 հայ քաղաքացիներ։ Նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

Դամասկոսի ամենամարդաշատ փողոցներից մեկում ահաբեկիչները պայթեցրել են երկու ավտոմեքենա, որի հետևանքով զոհվել է 27, վիրավորվել 140 մարդ։

Սիրիահայ քաղաքացիներն, ըստ Տիգրան Բալայանի՝ ստացել են մարմնական թեթև վնասվածքներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դամասկոսի քրիստոնեական Սուլեյմանիա թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է հայազգի Արաքս Պետրոսյանը։