Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաստիարակչուհին նաեւ մոդել է

Հասարակություն
1f490b9c54a3993d69525899aa064bbd

Իտալական Կաստելլո դի Սերավալլե քաղաքի մանկապարտեզներից մեկի ծնողները պահանջել են աշխատանքից հեռացնել դաստիարակչուհուն՝ նրա մոդելային արտաքինի պատճառով։

38 ամյա գեղեցկուհի Միշելը հարուցել է ծնողների զայրույթը, քանի որ աշխատանքից ազատ ժամերին նկարվում է Vanity Fair ամսագրի համար,- գրում է TCH-ը։

Գեղեցկուհի դաստիարակչուհին բազմաթիվ անգամներ մասնակցել է տեղական և շրջանային «Միսս մայր» և այլ մրցույթների։ Իսկ ահա նրա սաների մայրերը մեղադրել են դաստիարակչուհուն ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։

Հատուկ հրավիրված ծնողական ժողովում դաստիարակչուհուն երկընտրանքի առջև են կանգնեցրել՝ կամ աշխատանքը, կամ նկարահանումները։

«Մոդելը իմ երկրորդ աշխատանքն է։ Ես դրանով զբաղվում եմ հիմնականում ամռանը, երբ երեխաները հանգստանում են։ Ես երբեք մերկ չեմ նկարվել»,- արդարացել է Միշելը։

Մանկապարտեզի դաստիարակչուհին համոզված է, որ ծնողներից ոմանք նախանձում են իրեն։ Միշելը հավատացրել է ծնողներին, որ սիրում է իր աշխատանքը, երեխաներին և չէր ուզենա հեռանալ,- տեղեկացնում է «Сегодня. ua», տեղեկատվական կայքը։