A
A
Կարմիր վրան՝ Գյումրու Թատերական հրապարակում (տեսանյութ)
Արդեն մի քանի օր է՝ Գյումրու թատերական հրապարակում տեղադրված է կարմիր վրան, որին մոտենում են անցորդները, ինչ -որ թղթեր նայում, ստորագրում ու հեռանում:
Փակցված ցուցանակներում գրաված է՝ «Քվեն ուժ է», «Մի՛ վաճառեք ձեր երեխաների ապագան» եւ այլն: Նախաձեռնությունը «Քվեն ուժ է» հասարակական կազմակերպությանն է:
Նախաձեռնողները մի խումբ երիտասարդներ են՝ տարբեր կազմակերպություններից ու կուսակցություններից: Նրանց խոսքերով՝նախաձեռնության համար առիթ է հանդիսացել այն, որ դեռեւս նախընտրական քարոզչության շրջանը չսկսված՝ Գյումրիում մասսայական չափերի են հասնում բաժանվող ընտրակաշառքն ու տարբեր նվերները:
Երիտասարդները կոչ են անում գյումրեցիներին՝ չտրվել գայթակղություններին եւ աճուրդի չհանել սեփական քվեն:
Գալա թվ