Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան շրջվել է

Հասարակություն
a8efb542cd3163a0b4fa2a54d5dda027

Վեդի-Դաշտաքար ճանապարհին երեկ տեղի է ունեցել ավտոպատահար։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Գրանդ Չերոկի» մակնիշի 20 ՏՏ 637 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մ. Տոնոյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1974 թ. ծնված Աստղիկ Տոնոյանին, որը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց:

Բժիշկներ գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:


Մեքենան՝ ճահճում

Երեկ Մարտունու հանգստյան տան մոտակայքում` ճահճապատ տարածքում, արգելափակվել է երկու ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել 3 հրշեջ-փրկարար: Քարշակման կարապիկի օգնությամբ հրշեջ-փրկարարները Թ. Ավետիսյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 12 ՍՏ 370 պ/հ և Ս. Գասպարյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 16 ԼՍ 844 պ/հ ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այրվել է տանիքը

Մարտի 21-ին, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ տուն է այրվում Շիրակի մարզի Ախուրյան գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 05.55-ին:

Ամբողջությամբ այրվել է Լ. Համբարյանին պատկանող տան տանիքը՝ 140 քմ մակերեսով:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 20-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քա¬ղա¬քին հարակից անտառում այրվել է 1 հա խոտ և եղևնու 10 տնկի, իսկ Ճամբարակ քաղաքում` 2000 քմ խոտ:

Տավուշի մարզի Դեղձավան գյուղի տարածքում այրվել է 1,5 հա դեղձի այգի և 5,5 հա խոտածածկ տարածք, «Տավուշ» ջրամբարի մոտ` շուրջ 8000 քմ, Խաշթառակ գյուղում` ևս 8000 քմ, Հաղթանակ գյուղում` 2000 քմ, Ակնաղբյուր գյուղում` մոտ 7000 քմ խոտ:

Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվել է մոտ 250 քմ մակերեսով խոտածածկ տարածք և եղեգնուտ: Լոռու մարզի Դեբեդ համայնքում` 3 հա, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում` 500 քմ խոտ և 6 պտղատու ծառ, Մասիսի գերեզմանատան մոտ` 5000 քմ խաղողի այգի և 3000 քմ խոտ, Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի «Թեզխա¬րաբ» կոչվող տարածքում` 3000 քմ խոտ և 4 տնկի:

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվել է 1,5 հա խոտ, Ակնաղբյուր-Աչաջուր ավտոճանապարհի մոտ` 1200 քմ խաղողի այգի, Բյուրական-Աշտարակ ավտոճանապարհին` 4 հա խոտ, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին («Քարինտակ» կոչվող տարածքում)` 1 հա խոտ և 400 քմ մակերեսով բարդու տնկիներ:
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ այրվել է 550 քմ խոտ և կոճղեր, իսկ «Երևանյան» լճին հարակից տարածքում` 700 քմ խոտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարների կողմից մեկուսացվել են և մարվել:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։