Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ութ բուհ հավատարմագրվելու են

Հասարակություն
352c55a1637de5a357b534a9d698a9df

Հանրապետության ութ բուհեր պատրաստվում են հավատարմագրման։
Մարտի 22-ին և 23-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն ու Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO` Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie) կիրականացնեն սեմինարների երկրորդ շարքը` կրթության ներքին որակի ապահովման վերաբերյալ:

Սեմինարները նպատակ ունեն նախապատրաստել 8 հավատարմագրվող բուհերին ` գործընթացն իրականացնելու համար: Հիշեցնենք, որ այդ բուհերն են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի Հյուսիսային համալսարանը և Երևանի «Գլաձոր» համալսարանը:

Սեմինարներն անցկացնելու են Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության ներկայացուցիչները: Վերջիններս շուրջ 2 տարի աշխատելու են ՀՀ-ում, աջակցելու են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին միջազգային ճանաչման եւ հայաստանյան բուհերի հավատարմագրման գործընթացն իրականացնելու համար: